ԱՀՀ-ն սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների 3 սեպտեմբերի 2009 - 02:59 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական համագումարը սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ԱՀՀ հայտարարության մեջ: «ԱՄՆ-ն հստակ հայտարարել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի ապաշրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատի առանց նախապայմանների: Դա են պահանջում նաեւ միջազգային համաձայնագրերը: Որպեսզի ջանքերը հաջողությամբ պսակվեն, ԱՄՆ-ն պարտավոր է պահանջել Թուրքիայից հավատարիմ մնալ Հայաստանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին»,-ասվում է Ամերիկայի Հայկական համագումարի հայտարարության մեջ: Համագումարը նաեւ հայտարարում է, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի օգոստոսի 31-ի համատեղ հայտարարությունը կարեւոր քայլ է, սակայն փորձը ցույց է տալիս, որ լիակատար հաշտեցման համար Թուրքիան պետք է ճանաչի իր անցյալը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը եւ անել դա հստակ, առանց երկիմաստ արտահայտությունների»,-ասվում է հաղորդագրության մեջ: Համագումարը նաեւ մտահոգություն է հայտնել թուրքական կողմի այն հակասական հայտարարությունների առնչությամբ, որոնք արվեցին ՀՀ-ի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության հրապարակումից հետո: ԱՀՀ-ն, մասնավորապես, հիշատակում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուի հայտարարությունն այն մասին, թե հայ-թուրքական գործընթացում Անկարան հաշվի կառնի Ադրբեջանի շահերը: «Թուրք նախարարի այս հայտարարությունները ոչ միայն հակասում են Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության ոգուն, այլ նաեւ չեն համապատասխանում ԱՄՆ քաղաքականությանը, որոնք բազմիցս են հայտարարել, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում»,-ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ ասվում է, որ Արձանագրությունը սահմանում է հստակ ժամանակացույց եւ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Անկարան կկատարի դրանք` բարեխղճորեն կարգավորելով հարաբերությունները Հայաստանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |