Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններում Հայաստանի համար սպառնալիքները մեղմացված են 3 սեպտեմբերի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Եթե Անկարան իմիտացիոն քաղաքականություն վարի Հայաստանի հանդեպ, դա սպառնալիքի տակ կդնի ողջ գործընթացը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի երեւանյան բաժանմունքի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Դրականն այն է, որ Հայաստանը միջազգային հանրության աչքերում շարունակում է մնալ որպես հուսալի գործընկեր, որը պատրաստ է կոնկրետ քայլերի գնալ: Բացասականն այն է, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում կհայտնվեն ներքին խնդիրներ, կապված այս երկու փաստաթղթերի հետ: Սակայն քաղաքական բանավեճը նորմալ երեւույթ է եւ այն անհրաժեշտ է»,-ասել է քաղաքագետը: Գնահատելով հայ-թուրքական գործընթացը` Մարկարովը նշել է, որ այն Հայաստանին տարածաշրջանային ինտեգրման հնարավորություն է տալիս: «Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, մենք ուշադրություն ենք դարձնում միայն Բաքվի արձագանքի վրա` մոռանալով վրացական գործոնի մասին: Այս հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը չի բխում Վրաստանի շահերից, որը տարանցիկ երկիր է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ»,-ասել է քաղաքագետը: Նա ընդգծել է, որ Արձանագրություններում ոչ մի բան չի ասվում ղարաբաղյան հակամարտության եւ Հայոց ցեղասպանության մասին: «Արձանագրություններում նշվում է, որ կողմերը հարգում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Պետք է հաշվի առնել, որ նման նորմերին է վերաբերվում ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Սակայն ղարաբաղյան հարցը քննարկվում է առանձին հարթության վրա եւ ինձ թվում է, որ այս փաստաթղթում սպառնալիքները Հայաստանի համար, հնարավորինս մեղմված են»,-ասել է Ալեքսանդր Մարկարովը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին, ըստ քաղաքագետի, Հայաստանը դե-ֆակտո ճանաչել է ներկայիս սահմանը, երբ դարձել է ՄԱԿ-ի անդամ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |