Թուրք ձեռնարկատերերը կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը 3 սեպտեմբերի 2009 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Երեւանը եւ Անկարան շատ լավ գիտակցում են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն հարաբերությունների բարելավման եւ զարգացման համար: Այս մասին հայտարարեց ձեռնարկատերերի հայ-թուրքական խորհրդի համանախագահ (TABC) Կաան Սոյակը: «Մենք դրական ենք համարում հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը»,- նշեց TABC-ի համանախագահը. Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի թուրքական ապրանքների ավելի արագ եւ հեշտ փոխադրմանը դեպի Կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան:Սոյակը ավելացրեց, որ սահմանային փակ պայմաններում ապրանքաշրջանառությունն իրականացվում է Վրաստանով: Նրա խոսքերով, 2008 թ-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմեց 200 մլն դոլար: «Եթե սահմանը բաց լիներ, ապա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կարող էր կազմել 400-500 մլն դոլար»-, նկատեց Կաան Սոյակը: Նա նաեւ ընդգծեց, որ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա երկրի տուրիստական սեկտորի վրա, գրում է Todays Zaman թուրքական թերթը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |