Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության համար եղել եւ մնում է առաջնային 3 սեպտեմբերի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության համար եղել եւ մնում է առաջնային: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին Ստեփանակերտում հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: «Ղարաբաղի հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ երբեք երկրորդ պլան չի անցնի, այն միշտ մնալու է ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է հայ դիվանագետը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան ու ռուսական համանախագահների փոխարինմանը, Արմեն Սմբատյանն ավելացրել է, որ դա նորմալ գործընթաց է: «5-6 տարվա աշխատանքից հետո դիվանագետներին փոխարինում են եւ պետք չէ դրանում որեւէ արտասովոր բան փնտրել: Այսօր Երեւանն ու Բաքուն աստիճանաբար մոտենում են հակամարտության լուծմանը, բայց թե երբ եւ ինչպես այն կլուծվի, ցույց կտա ժամանակը»,- հայտնել է Սմբատյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |