Արմավիան, Air France-ի հետ համատեղ, սկսում է ուղիղ չվերթեր կատարել դեպի Փարիզ

PanARMENIAN.Net - 2009թ. սեպտեմբերի 7-ից Արմավիան, Air France-ի հետ համատեղ, սկսում է ուղիղ չվերթեր կատարել դեպի Փարիզ, հաղորդում է Արմավիա ընկերության մամլո ծառայությունը: Ընկերությունն իր հաճախորդներին է առաջարկում շաբաթական հինգ անգամ Փարիզ այցելելու հնարավորությունը, օգտվելով ուղիղ չվերթերից:



Արմավիա ընկերությունը IATA-ի անդամ է: Ընկերությունը ամսեկան շուրջ 250 չվերթ է կատարում ԱՊՀ, Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի շուրջ 30 ուղղություններով:



2008թ. «Արմավիան» փոխադրել է գրեթե 647 000 ուղեւոր: Ընկերության ավիապարկը կազմված է A-319 (3), A-320 (2), Իլ-86, ՏՈւ-134 տիպի ինքնաթիռներից:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---