ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԵՐԵՔ ՄԱՐԴ

PanARMENIAN.Net - Երեկ գիշերը Երեւանում փոխհրաձգության արդյունքում զոհվել է երեք մարդ, եվս մեկը` վիրավորվել: Հայաստանի Ոստիկանության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հունիսի 25-ին կեսգիշերին մոտ անհայտ մի անձ ինքնաձիգից գնդակոծել է Նուբարաշենի խճուղով ընթացող «ԳԱԶ-31» մակնիշի տաքսին: Ստացած վերքերից տեղում վախճանվել է տաքսու վարորդ Սաշիկ Հակոբյանը: Ուղեւորներ Արկադի եւ Արտյոմ Գեւորգյանները եւ Գարիկ Հարությունյանը ծանր հրազենային վերքերով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից երկուսը` Արկադի Գեւորգյանը եւ Գարիկ Հարությունյանը վախճանվել են: Նշենք, որ զոհվածները խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկներն են: «Արմինֆո» գործակալության հավաստի աղբյուրից ստացված տեղեկատվության համաձայն, դեպքի վայրում հայտնաբերվել է երեք միավոր զենք:
 Ուշագրավ
---