Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ Արցախի վրա 3 սեպտեմբերի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - «Ես կարեւորում եմ հայ-թուրքական հարաբերությունները, քանի որ մեր արտաքին քաղաքականության մեջ կա որոշակի ուղղվածություն` լավ հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, մեր հարեւան պետությունների հետ»,-ասել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը այսօր Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ տեղի ունեցած դեսպանների հանդիպմանը: «Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ վաղ թե ուշ պետք է կարգավորվեին, եւ այժմ մենք առաջին քայլերն ենք անում այդ ուղղությամբ»,-ասել է Խաչատրյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, Ուկրաինայում ՀՀ դեսպանն ընդգծել է, որ Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ Թուրքիայի կապը Ադրբեջանի հետ եւ Անկարայի ազդեցությունը Բաքվի վրա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |