Ռուսական Sitronics ընկերությունը Հայաստանում կստեղծի դուստր կազմակերպություն` Sitronics AM

PanARMENIAN.Net - Ռուսական Sitronics ընկերությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռուստահաղորդակցման եւ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում զբաղվում է մթերքի մշակմամբ եւ որոշումներով, եւ Հայաստանի կառավարությունը $40 մլն չափով համատեղ վենչուրային հիմնադրամ կստեղծեն: Հիմնադրամի ստեղծումը ենթադրվում է, որ ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին տեղի կունենա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը:



Վաչե Կիրակոսյանը նաեւ հաղորդել է, որ Հայաստանում աշխատելու համար Sitronics պատրաստվում է ստեղծել դուստր կազմակերպություն` Sitronics AM, որը կգրանցվի մի քանի օրվա ընթացքում: Բացի դրանից, նրա խոսքով, Հայաստանում Sitronics գործունեության բարենպաստ զարգացման դեպքում երկու տարի անց վենչուրային հիմնադրամի չափը կարող է կազմել $80-90 մլն:



Հայաստանում Sitronics AM ընկերությունը ծրագրում է իր գործունեությունը ծավալել առավելապես «Մարս» գործարանի տարածքում եւ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որոնցում ծրագրվում է ազատ տնտեսական գոտու ստեղծումը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---