ՀՀ Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներն ուղղված են լրագրողների շահերի պաշտպանությանը 4 սեպտեմբերի 2009 - 23:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ում ներկայացվել է «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացնող պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագիծը քննարկման ներկայացվեց առաջին ընթերցման ընթացակարգով: Հ. Բիշարյանը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների նպատակը բռնության ենթարկված լրագրողների եւ նրանց ընտանիքների անդամների շահերի պաշտպանությունն է: Սահմանվում են տուգանքներ եւ այլ պատժատեսակներ: Օրինագիծը դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |