Ջերմեյն Թեյլոր. Ես գերազանցում եմ Աբրահամին եւ կթելադրեմ յուրաքանչյուր ռաունդի ընթացքը 5 սեպտեմբերի 2009 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մրցակից, նույն քաշային կարգում աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն, ամերիկացի Ջերմեյն Թեյլորը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ չնայած նրան, որ մենամարտը տեղի կունենա Աբրահամի հայրենի քաղաքում, հաղթանակողն ինքն է լինելու: «Ես անհամբեր սպասում եմ առաջիկա մենամարտին: Արթուրն այժմ ջանադրաբար մարզվում է Բեռլինում, սակայն ես առավել ջանադրաբար եմ մարզվում: Ես Աբրահամից լավն եմ, ուստի ինձ չի անհանգստացնում այն, որ ես մեկնելու եմ իր տարածք եւ մենամարտելու եմ նրա երկրպագուների ներկայությամբ: Ես եմ թելադրելու յուրաքանչյուր ռաունդի ընթացքը»,-հայտարարել է Թեյլորը: Թեյլորի փրոմոութեր Լու Դիբելլան, իր հերթին, հավելել է, որ Թեյլորը կհիասթափեցնի Աբրահամի երկրպագուներին` առաջին պարտությունը հասցնելով նրանց կուռքին: «Այս մրցաշարը պատմության մեջ կմտնի եւ հոկտեմբերի 17-ին Ջերմեյնը կամրագրի երկրորդ քաշային կարգում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի իր համբավը` հաղթելով անպարտ չեմպիոնին իր հայրենի քաղաքում աղաղակող լսարանի առջեւ, որն ամբողջապես Աբրահամին է երկրպագելու»,-Դիբելլայի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը: Հիշեցնենք, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինի Օ2 արենայում եւ պաշտոնապես կբացի երկրորդ միջին քաշային կարգի մրցաշարը վեց բռնցքամարտիկների մասնակցությամբ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |