Մագոմեդ Շաբուրով. Սյուզիի համար հեշտ չի լինելու Սախինի դեմ առաջիկա մենամարտում 5 սեպտեմբերի 2009 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Թեթեւագույն քաշային կարգում WBA եւ WIBF վարկածներով պրոֆեսիոնալ կանանց շրջանում աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզաննա Քենտիկյանի մարզիչ Մագոմեդ Շաբուրովը հայտարարել է, որ իր սանը շատ ջանադրաբար է պատրաստվում Յուլիա Սախինի դեմ առաջիկա մենամարտին, սակայն այնուամենայնիվ նրա համար հեշտ չի լինելու: «Նա շատ ջանադրաբար է մարզվում, իսկ նրա վերջին մենամարտերը ցույց են տվել, որ առաջընթացն ակնհայտ է: Սյուզիի համար հեշտ չի լինի առաջիկա մենամարտում, քանի որ այժմ նրա համար շատ ավելի բարդ է դարձել պահպանել նվաճած տիտղոսները, քան կրկին նվաճել դրանք: Մենք վախենում ենք, որ կարող ենք մնալ առանց մրցակիցների եւ Սախինն էլ նույն զգացողությունը կունենա: Սյուզին ցանկանում է պահպանել իր նվաճած տիտղոսները»,-մեջբերում է Շաբուրովին boxing.de-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |