Էդուարդ Համբարձումյանը պարտություն է կրել Թուրքիայի ներկայացուցչից բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 5 սեպտեմբերի 2009 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Էդուարդ Համբարձումյանը (64կգ) բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչի 1/16 պարտություն է կրել Թուրքիայի ներկայացուցիչ Օնուր Սիփալից: Աշխարհի առաջնության 4-րդ օրն ընդհանուր առմամբ շատ անհաջող էր Հայաստանի համար, քանի որ 1/16 դուրս եկած վեց բռնցքամարտիկներից երեքը զիջեցին իր մրցակիցներին եւ դուրս մնացին մրցաշարից` պարտություն կրեցին նաեւ Դերենիկ Գիժլարյանն (51կգ) ու Հրաչիկ Ջավախյանը (60կգ): ՀՀ հավաքականի համար սա արդեն 5-րդ պարտությունն էր աշխարհի առաջնության շրջանակներում` Սամվել Մաթեւոսյանն (69կգ) ու Ցոլակ Անանիկյանը թողեցին մրցաշարը առաջին իսկ մենամարտերից հետո: Այսպիսով, ՀՀ 9 ներկայացուցիչներից հինգն արդեն դուրս են մնացել Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունից: Սեպտեմբերի 5-ին Հայաստանից ռինգ դուրս կգան Հովհաննես Դանիելյանը (48կգ), Անդրանիկ Հակոբյանը (75կգ) եւ Գառնիկ Հարությունյանը (54կգ), սակայն ի տարբերություն Հարությունյանի ու Հակոբյանի, որոնք իրենց երկրորդ մենամարտերը կանցկացնեն, Դանիելյանն իր առաջին հանդիպումը կանցկացնի ֆիլիպինցի Հարրի Թանամորի դեմ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանը (57կգ) 1/16-ում կհանդիպի լիտվացի Ժիտիս Վաիտկուսի հետ սեպտեմբերի 6-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |