Հայբիզնեսբանկը բացել է նոր «Անի» մասնաճյուղը 5 սեպտեմբերի 2009 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Հայբիզնեսբանկը բացել է նոր «Անի» մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, նոր մասնաճյուղը գործում է ընթացիկ տարվա սեպտեմբերի 3-ից Շիրակի մարզ, Գյումրի, Պ.Սեւակի 13 հասցեում: «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված «Հայինվեստբանկ» փայատիրական բանկի իրավահաջորդ: 2006 թվականին «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական «Ուկրպրոմբանկը» եւ ուկրաինական «Ալֆա-Գարանտ» ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված «Քրիսթի Մենեջմենթ» ընկերությունը: 2006 թ. օգոստոսի 10-ին «Հայինվեստբանկ»-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել «Հայբիզնեսբանկի»: Բանկը հանդիսանում է SWIFT,Western Union, Anelik, Contact, ինչպես նա- ԱրՔա, MasterCard եւ Visa International վճարային համակարգերի անդամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |