Թուրքիան ԵՄ-ին կոչ է անում կատարել եվրոինտեգրման գործընթացի վերաբերյալ խոստումները 5 սեպտեմբերի 2009 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան «աննախադեպ բարեփոխումներ» է սկսել եվրոինտեգրման գործընթացում եւ ԵՄ-ին կոչ է անում կատարել Թուրքիան եվրոպական ընտանիք ներառելու մասին իր խոստումները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն իր բրիտանացի գործընկեր Դեւիդ Միլլիբանդի հետ հանդիպմանը: Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, ԵՄ պետք է ճնշում գործադրի Կիպրոսի հույների վրա եւ նրանցից պահանջի կառուցողական մոտեցում դրսեւորել բանակցություններում, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |