Աննա Մայիլյանը համերգով հանդես կգա Ստոկհոլմում 7 սեպտեմբերի 2009 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին մեցո-սոպրանո Աննա Մայիլյանը համերգով հանդես կգա Ստոկհոլմում` Royal Palace Music Festival ամենամյա փառատոնի շրջանակներում: Համերգում, որն անցնելու է թագավորական պալատի առջեւ, կհնչեն Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Շվեդիայի մայրաքաղաքում Մայիլյանի հետ միասին ելույթ կունենան նաեւ Հասմիկ Լեյլոյանը (քանոն), Անի Ղազարյանը եւ Նարինե Մարդոյանը (դաշնամուր), Ֆելիքս Մինասյանը (թավջութակ), հաղորդում է Royal Festivals-ի պաշտոնական կայքը: Royal Palace երաժշտական փառատոնը Սոտկհոլմի թագավորական պալատի առջեւ անցնում է 1970թ.: Ամեն տարի փառատոնին մասնակցում են շվեդ եւ արտերկրի կատարողներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |