ԴԱՀԿ ծառայությանը աճ է գրանցել 2009 թվականի I կիսամյակում 7 սեպտեմբերի 2009 - 14:16 AMT PanARMENIAN.Net - 2009 թվականիI կիսամյակում նկատելիորենավելացելէԴատական ակտերիհարկադիրկատարման ծառայության կողմից դատարաններից ստացվող կատարողական թերթերի քանակը:Նշված ժամանակահատվածում կատարողականվարույթներիշարժը կազմել է 42743 գործ` նախորդ կիսամյակի 31 հազարի դիմաց: 6 ամսվա կտրվածքով գրեթե եռակի աճել է նաեւ բռնագանձված գումարների ծավալները: Ծառայության ծանրաբեռնված աշխատանքի մասին վկայում է նաեւ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (www.ajurd.am) գտնվող գույքի գումարի կրկնակի աճը: Այսպես, եթե 2008 թվականի հունիսի 1-ի դրությամբ աճուրդում առկա էր 151 միլիոն դրամ արժողության գույք, ապա այս տարվա հունիսի 1-ի տվյալներով դրա արժեքը գերազանցել է 340 միլիոն դրամը: ԴԱՀԿծառայության Վերլուծականեւ կազմտեսչական բաժնի պետՌոբերտ Մինասյանընշումէ, որ ընթացիկ տարվասկզբից պահանջների քանակն աճել էգրեթեբոլորուղղություններով: «Կատարողական թերթերի հոսքի աճ է նկատվում հատկապես բանկային համակարգի կողմից, կապված վարկերի չվերադարձման հետ: Ավելացել է նաեւ հեռախոսային օպերատորների օգտին բռնագանձման պահանջները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց կողմից աշխատավարձերի գծով կուտակված պարտքերի բռնագանձումները: Այդ հոսքը արդյունավետ կատարելու ուղղությամբ ծառայությունում զգալի աշխատանք է տարվում», - պարզաբանում է նա, հաղորդում է ԴԱՀԿծառայության մամուլիքարտուղարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |