Թուրքիայի բոլոր գործողությունները համաձայնեցված են Ադրբեջանի հետ 7 սեպտեմբերի 2009 - 16:13 AMT PanARMENIAN.Net - «Մամուլում տեղ գտնող բոլոր հաղորդագրությունները վկայում են Թուրքիայի նկատմամբ Ադրբեջանի դժգոհության մասին»,- PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՄՀՄՊՀ Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, Ադրբեջանն աշխատում է ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ սրման ուղղությամբ: «Եթե Բաքուն խաղաղության մասին մտածեր, նա չէր ավերի Նախիջեւանի հայկական գերեզմանները: Ղարաբաղում բոլոր մուսուլմանական գերեզմաններն ամբողջական են, ոչ մեկին ձեռք չեն տվել, չնայած, որ Ադրբեջանը հակառակն է պնդում: Ինչպես կարելի է խոսել խաղաղության մասին, եթե պարզամտորեն չեն հարգում մեռյալների հիշատակը»,- նշել է Վլադիմիր Զախարովը:Ընդ որում ռուս փորձագետն ավելացրել է, որ Թուրքիան այլեւս չի ցանկանում կախում ունենալ Ադրբեջանից, սակայն մյուս կողմից էլ չի ցանկանում փչացնել Բաքվի հետ հարաբերությունները: «Աշխարհի ճանապարհները» նախագիծը, որը ներկայացրել է Թուրքիան, սուտ է,- նշել է Զախարովը` ընդգծելով, որ Թուրքիայի բոլոր գործողությունները համաձայնեցված են Ադրբեջանի հետ: «Նրանք ասում են այն, ինչն իրենց ձեռնտու է, նրանց միջեւ գաղտնի պայմանավորվածությունների մասին ոչինչ հայտնի չէ»,- ընդգծել է փորձագետը: Եվրոպան ու Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհները» նախագծի վրա: Ճանապարհը կմիացնի Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի խոսքով, այդ ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, ապա Թուրքիայով դեպի Եվրոպա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |