Թուրքիան ցանկանում է դիրիժորություն անել Կովկասում 7 սեպտեմբերի 2009 - 16:51 AMT PanARMENIAN.Net - «Աշխարհի ճանապարհները» նախագիծը բավական ռիսկային է, սակայն դեռեւս վաղ է այդ մասին խոսել, քանի որ երկրների միջեւ առկա խնդիրները դեռեւս լուծված չեն. նկատի ունեմ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, Թուրքիան տնտեսապես ամենահզոր տերությունն է տարածաշրջանում: «Կառուցելով ճանապարհները` Թուրքիան ծրագրում է վերսկսել տնտեսական հարաբերությունները երկրների միջեւ եւ հաշտեցնել այդ երկրների ժողովուրդներին` այդպիսով դիրիժորություն անելով տարածաշրջանում»,- ընդգծել է Սոտնիչենկոն:Եվրոպան ու Թուրքիան աշխատում են «Աշխարհի ճանապարհները» նախագծի վրա: Ճանապարհը կմիացնի Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի հետ: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի խոսքով, այդ ճանապարհն անցնելու է Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջեւանով, ապա Թուրքիայով դեպի Եվրոպա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |