Ալեքսանդր Սոտնիչենկո. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջին հերթին շահեկան է Թուրքիային

PanARMENIAN.Net - «Իհարկե, Թուրքիան ցանկանում է ավելացնել իր դերը Կովկասում: Վատն է այն զինվորը, ով չի ցանկանում գեներալ դառնալ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման Սանկտ-Պետերբուրգյան կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, տարածաշրջանում առաջնորդի դերին հավակնում են Ռուսաստանը եւ Թուրքիան, բայց քանի որ Մոսկվան դրանով ակտիվորեն չի զբաղվում, Անկարան օգտագործում է բոլոր հնարավորությունները: «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները վերսկսվեն, ապա դա կլինի Թուրքիայի հաղթանակը համաշխարհային մասշտաբով»,- ասել է Սոտնիչենկոն` նշելով, որ Անկարան դառնալու է այնպիսի մի հակամարտության խաղաղարար, որը երկար տարիներ չի կարողանում լուծել անգամ Ռուսաստանը:



Դրա հետ մեկտեղ Սոտնիչենկոն նշել է, որ Անկարան Բաքու չէ եւ պետք չէ դրանց կապել: «Թեեւ ընդունվող որոշումները ձեռնտու չեն Ադրբեջանին, Թուրքիան նրան երբեք չի լքի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առաջին հերթին շահեկան է Թուրքիային»,- նկատել է վերլուծաբանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---