IT ոլորտի առաջնորդերի «առանց փողկապի» հերթական հանդիպումը կանցնի Աղվերանում սեպտեմբերի 12-13-ը 7 սեպտեմբերի 2009 - 18:48 AMT PanARMENIAN.Net - IT ոլորտի առաջնորդերի «առանց փողկապի» հերթական հանդիպումը կանցնի Աղվերան քաղաքում սեպտեմբերի 12-13-ը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքերով, այս անգամ քննարկման առանցքային թեման կլինեն կրթության հարցերը եւ դրանց մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը»:Կարեն Վարդանյանը նաեւ հայտնեց, որ միջոցառմանը սպասվում է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Տնտեսության նախարար Ներսես Երիցյանի եւ մոտ 100 IT տեխնոլոգիաների պետական եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը: IT ոլորտի կազմակերպությունների առաջնորդերի «առանց փողկապի» հանդիպումները, անցնում են տարին մի քանի անգամ` Տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպությունների միության նախաձեռնությամբ, առավել արդիական IT ոլորտի հարցերի քննարկման, համատեղ նախագծերի կազմակերպման նպատակով, եւ անհրաժեշտության դեպքում առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |