ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ է նշանակվել Ռոբերտ Բրադկեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել դեսպան Ռոբերտ Բրադկեն: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում, մինչ ընթացիկ տարվա հուլիսը Ռոբերտ Բրադկեն, ԱՄՆ ԱԳՆ համակարգում 35-ամյա աշխատանքային փորձ ունեցող դիվանագետ, զբաղեցնում էր Խորվաթիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: 2001-2004թթ. նա աշխատել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով, պատասխանատու է եղել ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ-ի հետ հարաբերությունների համար: «ԱՄՆ-ն հասկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը: Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի դրական քայլերը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշել է, որ երկու երկրների նախագահները շահագրգիռ են շարունակել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, որն ուղղված է խնդրի վերջնական լուծմանը եւ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար: Մենք տեղեկացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին` ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնում Ռոբերտ Բրադկեին նշանակելու վերաբերյալ: Դեսպան Բրադկեն հուսով է, որ կկարողանա այցելել տարածաշրջան առաջիկա շաբաթներին»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Յան Քելլին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---