Հայկ Դեմոյանը չի բացառում, որ սահմանը Թուրքիայի հետ կարող է բացվել մինչե- տարեվերջ 8 սեպտեմբերի 2009 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ սահմանի աստիճանական բացումը շահավետ է: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ես չեմ բացառում, որ սահմանը կբացվի մինչեւ տարեվերջ: Կան տարբեր սցենարներ դրա համար: Օրինակ, բացվում է միայն ավոտմոբիլային ճանապարհը, եթե խնդիրներ լինեն երկաթուղու վերականգնման հետ, կամ բացվում է եւ երկաթուղին, եւ ավոտմոբիլային ճանապարհը, սակայն շաբաթը մեկ անգամ: Հայկական կողմի համար շահավետ կլինի, որ սահմանը դանդաղ բացվի»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը` հավելելով, որ դա հնարավորություն կտա որոշակի հաշվարկներ անել ու հասկանալ, թե ինչ ապրանքներ են ներմուծվում եւ արտահանվում եւ ինչ առավելություններ դա կարող է տալ Հայաստանին: Միեւնույն ժամանակ Հայկ Դեմոյանը նշել է, որ սահմանի բացման դեպքում, պետք է ուշադրություն դարձնել ՀՀ սահմանամերձ գյուղերին եւ այնտեղ ակտիվացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը: «Մեզ համար շահավետ կլիներ, եթե բացվեր Մարգարայի սահմանակետը, քանի որ այն մոտ է մայրաքաղաքին«.-ասել է Դեմոյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |