Հայ-թուրքական հարաբերությունների հարցում հարկավոր է համահայկական մոտեցում դրսեւորել 8 սեպտեմբերի 2009 - 00:10 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների հարցում հարկավոր է համահայկական մոտեցում դրսեւորել: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Պետք է ըմբռնումով մոտենալ սփյուռքահայերի դիրքորոշմանը, որոնք երբեմն խեղաթյուրված ու ոչ ամբողջական տեղեկություններ են ստանում իրադարձությունների զարգացման վերաբերյալ: Մենք պետք է հարգենք նրանց կարծիքը, որոնք հանդես են գալիս արմատական դիրքերից»,-ասել է Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության լուրջ փուլում, եւ շատ կարեւոր է , որ ամբողջ աշխարհի հայերը համատեղ ջանքերով կարողանան նվազեցնել մեր առջեւ կանգնած մարտահրավերները: «Չեմ բացառում, որ խորհրդարանական քննարկումները եւ բանավեճը երկրի ներսում այդ հարցի շուրջ օգտակար կլինեն»,-հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |