Հայաստանում տեղի է ունեցել 3-4 բալանոց երկրաշարժ 8 սեպտեմբերի 2009 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը Հայաստանի տարածքում գրանցվել են Ռիխտերի սանդղակով 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում: Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը Վրաստանում ուժգին երկրաշարժէ տեղի ունեցել: Ցնցումները զգացվել են նաեւ Հարավային ու Հյուսիսային Օսեթիայում: Երկրաշարժը աննշան ավերածություններ է գործել, զոհեր չկան: Ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Թբիլիսիից դեպի հյուսիս 150 կմ հեռավորության վրա: Ըստ վրաց մասնագետների տվյալների, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7-8 բալ 12-բալանոց համակարգով: Թբիլիսիում ուժգնությունը կազմել է 5 բալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |