Լարվածության նվազումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ շահավետ է ԱՄՆ-ին 8 սեպտեմբերի 2009 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Մեկ շաբաթ առաջ Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերսկսելու եւ երկու երկրների միջեւ սահմանը բացելու մասին, որից հետո մեկնարկեց բանակցությունների շարքը` հին վեճերի լուծման համար: Անշուշտ, այս արձանագրությունները պետք է վավերացվեն Հայաստանում եւ Թուրքիայում: Իրադարձությունների այս շրջադարձը կնպաստի կայունացմանը տարածաշրջանում, ինչը բխում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերից, գրում է The Global Post-ը: «Սահմանի բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ կվերակողմնորոշի երկրի դիրքորոշումը Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: ԱՄՆ-ն գտնում է, որ հարաբերությունների բարելավումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ կարող է դրական ազդեցություն ունենալ` մասնավորապես սեւծովյան տարածաշրջանի բազում «սաեռցված» հակամարտությունների վրա, որոնք սպառնում են ազգայնամոլության բռնկմամբ եւ նպաստում են տնտեսության անկմանը: «Ճանապարհային քարտեզում» ասվում է, որ միջազգային հանձնաժողովը կուսումնասիրի 1915թ. իրադարձությունները եւ դրանց հետեւանքները, որոնք փչացրեցին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերույթունները 100 տարով: Զարմանալի կլինի, եթե խումբը կարողանա լուծել այս հին խնդիրը, սակայն առավել զարմանալի կլինի, եթե լարվածության թուլացումը Երեւանի ու Անկարայի միջեւ ավարտվի ԱՄՆ Կոնգրեսում տեւական բանավեճով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի շուրջ: Հաշվի առնելով տարածաշրջանային շահերը, Ամերիկային առավել շահավետ կլինի հետեւել տեւական երկկողմ հակամարտությանը, ներառյալ Իրանը, Ռուսաստանն ու էներգետիկ անվտանգությունը: Այս դեպքում ԱՄՆ-ն կկարողանա վերահսկել հայ-թուրքական հարաբերությունների «բեմահարթակը»: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հույսը կարող է դա իրական դարձնել: Գործընթացը արժանի է շարունակման եւ աջակցության Վաշինգտոնի կողմից»,-գրում է թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |