ՀՅԴ-ն դեմ է Հայ-թուրքական արձանագրությունների հարցով հանրաքվեի գաղափարին 8 սեպտեմբերի 2009 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ճիշտ չի համարում հանրաքվեի անցկացումը Հայ-թուրքական արձանագրությունների հարցով: «Ես ճիշտ չեն համարում ոչ հանրաքվեի անցկացումը, ոչ այդ փաստաթղթերի վավերացումը ՀՀ խորհրդարանում»,-այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Ըստ նրա, Հայաստանում դեռեւս չի ձեւավորվել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ավանդույթը: Բացի այդ, Մարգարյանն ընդգծել է, որ ճշիտ կլիներ, եթե երկրի նախագահը խորհրդակցություններ անցկացներ ՀՀ քաղաքական ուժերի հետ: «Այս խորհրդակցությունների ժամանակ, մի կողմ թողնելով բոլոր միջկուսակցական խնդիրները, կողմերը պետք է փոխզիջման գան այս հարցում»,-ասել է Մարգարյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |