Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարահով կարգավորելու` ԱՄՆ ձգտումն ակնհայտ է

PanARMENIAN.Net - «Ես բարձր եմ գնահատում ԱՄն-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնին Ռոբերտ Բրադտկեի նշանակումը, ինչը ցույց է տալիս Միացյալ Նահանգների լուրջ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:



Կարապետյանի խոսքով, ԱՄՆ նախկին համանախագահը նույնպես բարձրաստիճան պաշտոնյա էր, երբ նոր էր նշանակվել եւ Միացյալ Նահանգների «ժառանգական» քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ձգտում է արցախյան հիմնախնդիրը միայն խաղաղ ճանապարհով լուծել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---