Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահն ամենայն հավանականությամբ լինելու է Գրիգորի Կարասինը 8 սեպտեմբերի 2009 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնին ամենայն հավանականությամբ նշանակվելու է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել ՌԴ կառավարությանը կից աղբյուրից: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով նոր միջնորդի նշանակումը հնարավոր է մի քանի օրվա ընթացքում: «Գրիգորի Կարասինի պես «ծանրաքաշի» նշանակումն անկասկած ղարաբաղյան հակամարտության կարգավորումը որակապես նոր մակարդակի վրա կդնի, թույլ կտա խուսափել հապշտապ որոշումներից ու առավել եւս հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից»,- նշել է աղբյուրը:Դրա հետ մեկտեղ Մոսկվայում գտնում են, որ Կարասինի հավանական նշանակումը կապված է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |