Հայաստանի վարչապետն այցելել է «Մանկական գյուղ», որտեղ դաստիարակվում են որբ երեխաներ 8 սեպտեմբերի 2009 - 21:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի` Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող «Սոս մանկական գյուղ»: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, ՀՀ վարչապետին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը, Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Կոտայքի մարզում 1990թ. առաջին անգամ «Մանկական գյուղն» իր դռները բացել է երկրաշարժից որբացած երեխաների համար, եւ ընտանեկան պայմաններում խնամվել, դաստիարակվել ու հասակ է առել շուրջ 220 սան: Ներկայումս այստեղ բնակվում է միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված, անպաշտպան եւ երկարաժամկետ խնամքի կարիք ունեցող 56 երեխա: Հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է մանկական գյուղի կենցաղը, իրենց առաքելության հիմնական ուղղությունները, խնդիրները եւ 20-ամյա գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումները: ՀՀ վարչապետը շրջել է «մանկական գյուղում», զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց կենցաղով ու առօրյայով: Տիգրան Սարգսյանը «մանկական գյուղում» անցկացված խորհրդակցության ժամանակ գերատեսչությունների ղեկավարներին եւ Հիմնադրամի ներկայացուցիչներին առաջարկել է հանրապետությունում գործող պետական մանկատների շրջանավարտների պետական ծրագրերով նախատեսված խնամքն իրականացնել` հաշվի առնելով Հիմնադրամի փորձը: ՀՀ վարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի ձեռքբերումները, կուտակած փորձը եւ հույս հայտնել, որ պետական կառույցների հետ համաֆինանսավորման դեպքում հնարավոր է առավել արդյունավետ ծրագրեր իրականացնել: ՀՀ կառավարության ղեկավարը եղավ նաեւ «մանկական գյուղում» հիմնադրամի կողմից ստեղծված մանկապարտեզում, ուր այցելում են ոչ միայն «Սոս մանկական գյուղի», այլեւ մի շարք հարակից գյուղական համայնքների երեխաներ: «Սոս մանկական գյուղում» բնակվող երեխաներին վարչապետը նվիրել է երաժշտական կենտրոն: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |