Երեւանի համագործակցությունը քույր քաղաքների հետ կխորանա 8 սեպտեմբերի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - «Ավելի կոնկրետ, գործնական քայլեր է հարկավոր ձեռնարկել Երեւանի եւ նրա քույր քաղաքների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ»,- նշել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետությանդեսպան Տոդոր Ստայկովի հետ հանդիպման ժամանակ: Դեսպան Ստայկովը բարձր է գնահատել քայլերը, որոնք ձեռնարկում են քաղաքային իշխանությունները մայրաքաղաքը բնակչության համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Նա նշել է, որ Երեւանն ու Սոֆիան համագործակցելու մեծ հնարավորություն ունեն ինչպես երկու մայրաքաղաքների կառավարման փորձի փոխանակման, այնպես էլ կոմունալ տնտեսության, բնապահպանական, տրանսպորտի, մշակութային եւ այլ ոլորտներում: Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նշելով երկու մայրաքաղաքների միջեւ կապերն ընդլայնելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, ընդգծել է, որ պատրաստ է նպաստելու ցանկացած ծրագրի, որն օգուտ կբերի Երեւանին ու երեւանցիներին, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |