Հայ մարմնամարզուհիների արդյունքներն աշխարհի առաջնությունում չեն հուսադրում 9 սեպտեմբերի 2009 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Անժելիկա Աֆյանն ու Նաիրա Մինասյանը, որոնք ներկայացնում են Հայաստանը գեղարվեստական մարմնամարզության աշխարհի 29-րդ առաջնությունում, որն ընթանում է ճապոնական Միէ քաղաքում (սեպտեմբերի 7-13), ցատկապարանով առանձին վարժությունների որակավորման ելույթում անհաջող հանդես եկան: Օղակով վարժությունում Աֆյանը հավաքեց 19.200 միավոր, իսկ ցատկապարանով վարժությունում` 19.750 միավոր` երկու մարզաձեւերում զբաղեցնելով 118-րդ տեղը: Իսկ Մինասյանը օղակով վարժությունում հավաքեց 16.550 միավոր, իսկ ցատկապարանով` 17.300 միավոր, եւ երկու մարզաձեւում էլ գրավեց 124-րդ տեղը: Իսկ ընդհանուր անհատական ստուգարքում 136 մասնակիցների թվում Աֆյանը զբաղեցրեց 112-րդ, իսկ Մինասյանը` 116-րդ տեղը: Սեպտեմբերի 9-ին հայ մարմնամարզուհիները հանդես կգան ժապավենով որակավորման վարժությամբ, իսկ սեպտեմբերի 10-ին` գնդակով վարժությամբ: Աշխարհի առաջնության անհատական մրցումներին մասնակցում են 149 մարմնամարզուհիներ, իսկ խմբային մրցումներին` շուրջ 150 մարզուհիներ (26 խումբ) 53 երկրից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |