Եվրամիությունը եւ Թուրքիան ընդհանուր շահեր ունեն Կովկասում 9 սեպտեմբերի 2009 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան եւ Եվրամիությունն ընդհանուր շահեր ունեն Կովկասի կայունության, Մերձավոր Արեւելքի խաղաղության եւ էներգահոսքերի անվտանգության հարցերում: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայման հարցերով հանձնակատար Oլի Ռենը: Նրա խոսքերով, սա այն խնդիրներն են, որոնք պետք է միասին լուծվեն:«Եվրամիության եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կիսում են երկարաժամկետ ռազմավարական հետաքրքրությունները: Եվրամիությունը Թուրքիային միշտ ասել է, որ խոսքի եւ մամուլի ազատությունները յուրաքանչուր եվրոպական բաց եւ ժողովրդավարական հասարակության հիմնական արժեքներն են: Սա անհրաժեշտ պայման է Եվրամիությանն անդամակցելու համար: Նույն բանը նաեւ վերաբերվում է կրոնի ազատությանը, կանանց, փոքրամասնությունների եւ արհմիությունների իրավունքներին»,- ընդգծեց Ռենը: Նա նաեւ նշեց, որ Եվրամիությունը այդ հարցերի շուրջ շարունակում է աշխատել Թուրքիայի հետ : «Առանց խոսքի ազատության նկատմամբ հարգանքի` նոբելյան մրցանակի դափնեկիր` Օրհան Փամուկը չի կարող լինել ազատ մարդ»,- ասաց հանձնակատարը` հաղորդում է Anatolian Agency-ն: 1999թ-ի դեկտեմբերին Թուրքիան դարձավ Եվրամիության անդամակցության թեկնածու: Եվրամիությունը Թուրքիայի հետ բանակցություններ սկսեց 2005թ-ի հոկտեմբերի 3-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |