Վահրամ Աթանեսյան. Ռոբերտ Բրադտկեի նշանակումը կարող է արդյունավետ լինել Ղարաբաղի համար 9 սեպտեմբերի 2009 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Անձը ոչինչ չի փոխում, ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահը ընդամենը կատարում է իր ղեկավարության հանձնարարականները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահի պաշտոնում Ռոբերտ Բրադտկեի նշանակումը: Ըստ նրա, Բրադտկեն բավական հետաքրքիր ֆիգուր է, քանի որ անցյալում նա աշխատել է բալկանյան երկրներում, ինչպես նաեւ զբաղվել է Կոսովոյի հարցով: «Եթե ղարաբաղյան հարցում նա նույն դիրքորոշումն որդեգրի, ինչ Կոսովոյի հարցում, ապա նրա նշանակությունը կարող է բավական արդյունավետ լինել մեզ համար»,-ասել է Վ.Աթանեսյանը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, քանի որ առանձնակի հետաքրքրություն ունի տարածաշրջանի հանդեպ: Աթանեսյանը նաեւ մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի պաշտոնում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հնարավոր նշանակումը` ասելով, որ այս քայլով Մոսկվան ցանկանում է բարձրացնել իր ներկայացուցչության մակարդակը ԵԱՀԿ ՄԽ-ում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |