Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես կգա Վանաձորի Մխիթար Գոշի անվան համալսարանում

PanARMENIAN.Net - Վաղը ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Վանաձորի Մխիթար Գոշի անվան համալսարանում հանդես կգա «ՎիվաՍելլ-ՄՏՍ` բիզնես, որն առաքելություն ունի» թեմայով դասախոսությամբ:



Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության մամլո ծառայությունից: Մասնավորապես իր այցի շրջանակներում գլխավոր տնօրենը կհանդիպի ուսանողների եւ դասախոսների հետ, հավաքվածների հետ կկիսվի բիզնեսի կառավարման, ցանցի տեխնիկական զարգացման, ընկերության մարքեթինգային ռազմավարության գաղտնիքներով, ինչպես նաեւ կանդրադառնա ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի սոցիալական պատասխանատվությանը:



Թեմաներից մեկը կլինի նորամուծությունների դերը ընկերության աշխատանքի արդյունավետության ապահովման գործում, այդ թվում` ժամանակակից ցանցի ապահովումը եւ նոր ծառայությունների առաջարկները:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---