ՄՓՀ. Համաշխարհային տնտեսության մեջ կայունացման միտումներ են նկատվում

PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսության մեջ կայունացման միտումներ են նկատվում, գտնում է Հայաստանում Միջազգային փոխարժույթի հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: «Համաշխարհային տնտեսության վերականգնումը բավական դանդաղ գործընթաց է, սակայն շատ երկրների տնտեսագետներ գտնում են, որ ամբողջ աշխարհում, մասնավորապես ԱՄՆ-ում ու Եվրոպայում կայունացման միտումներ են նշմարվում»,- ասել է նա:



Ինչպես նշել է ՄՓՀ մշտական ներկայացուցիչը, համաշխարհային տնտեսության վերականգնման մասին վկայում է այն փաստը, որ պղնձի եւ մոլիբդենի գները սկսել են աճել: «Պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գնաճը կնպաստի Հայաստանի տնտեսության վերականգնմանը, որն արտահանում է այդ արտադրանքը»,- ավելացրել է նա:



Դրա հետ մեկտեղ, Օմեսի կարծիքով, ազգային դրամի արժեզրկումը մարտին շահեկան էր արտահանողներին, իսկ լեռնահանքային արդյունաբերության ընկերությունները, որոնք կանգ էին առել, արդեն աշխատում են:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---