Թուրքիայի հետ ներկայիս սահմանների ճանաչումն ամենեւին էլ չի նշանակում, որ հայերը հրաժարվելու են իրենց պահանջներից

PanARMENIAN.Net - «Թուրքիայի հետ ներկայիս սահմանների փոխադարձ ճանաչման մասին Հայաստանի քայլը` հիմնված միջազգային պայմանագրերի վրա, ամենեւին էլ չի նշանակում, որ ապագայում հայերը հրաժարվելու են Թուրքիայի նկատմամբ իրենց պահանջներից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:



Լրագրողների հարցին այն մասին, թե ինչու է այդ դեպքում Հայաստանը նման քայլի գնում հիմա, նա պատասխանել է, որ Հայաստանը հարաբերությունների կարգավորման է գնում եւ նախապայմաններ չի առաջադրում, որովհետեւ ի սկզբանե կողմերը պայմանավորվել են հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորել: «Եթե մենք հիմա նախապայմաններ դնենք, ապա ոչ մի արդյունքի չենք հասնի, եւ կրկին Թուրքիայի հետ խնդիրների մասին կխոսենք միջազգային կառույցների ամբիոններից»,- ընդգծել է Ավետիսյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---