Իսրայելը թույլ չի տվել Դավուդօղլուին այցելել Գազայի տարածք

PanARMENIAN.Net - Իսրայելը մերժել է Թուրքիայի ԱԳ նախարար ԱհմեդԴավուդօղլուի` Իսրայելի տարածքով Գազա մեկնելու խնդրանքը, հաղորդում է The Jerwusalem Post թերթը:



Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ աննպատակահարմար է համարում ՀԱՄԱԶ-ի ղեկավարության հետ միջազգային հանրության շփումներին նպաստելը, քանի որ այն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԵՄ իշխանությունների կողմից:



«Եթե Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ցանկանում է այցելել Պաղեստինյան ինքնավարության տարածք, նա կարող է մեկնել Ռամալլահ, ոչ թե Գազա»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:



Դավուդօղլուն մտադիր էր այցելել Իսրայել հոկտեմբերին` Շիմոն Պերեսի հրավերով եւ մասնակցել նախագահական խորհրդաժողովինի աշխարհի այլ առաջնորդների հետ: Այցին նախապատրաստվելու շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ-ն դիմել է հումանիտար այցով Գազա մեկնելու թույլտվություն ստանալու խնդրանքով` Միջազգային Կարմիր Խաչի կենտրոն այցելելու նպատակով, սակայն մերժվել է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---