Վրաց քաղաքական գործիչները վրդովված են ՄԱԿ-ում քվեարկության արդյունքներով

PanARMENIAN.Net - Հավանաբար, որոշ վրաց քաղաքական գործիչներ ու փորձագետներ մոռացել են 2008թ. մարտի 14-ի քվեարկությունը, երբ «ռազմավարական գործընկեր» Վրաստանը կողմ քվեարկեց ադրբեջանական զրպարտիչ բանաձեւին:



Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել քաղաքական մեկնաբան, Analitika.at.ua-ի ղեկավար Մարատ Հակոբյանը` մեկնաբանելով վրաց քաղաքական գործիչների վրդովմունքը ՄԱԿ-ում երեկվա քվեարկության վերաբերյալ: Թեեւ ՎՈՒԱՄ երկրների համար սա նորություն չէ, սկզբից փոս են փորում, հետո, այնտեղ ընկնելով, զարմանում են, թե ինչու:



Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Վրաստանի նախաձեռնությամբ հավանություն է տվել «Աբխազիայից (Վրաստան) եւ Հարավային Օսեթիայի Ցխինվալի շրջանից (Վրաստան) ներքին տեղահանվածների ու փախստականների մասին» բանաձեւին: Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Հայաստանը եւ մի շարք այլ երկրներ:



2008թ. մարտի 14-ին ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունեց Ադրբեջանի առաջարկած «Լեռնային Ղարաբաղին մերձակա գրավյալ տարածքների մասին» բանաձեւը, որին կողմ քվեարկեց նաեւ Վրաստանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---