ՀՀ վարչապետն այսօր քննարկել է Հայաստան-Բրազիլիա գործակցության խնդիրները բրազիլահայ դերասանի հետ11 սեպտեմբերի 2009 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բրազիլահայ հայտնի դերասան, Ռիո դե Ժանեյրո քաղաքի ավագանու փոխնախագահ Ստեփան Ներսեսյանին, ով առաջին անգամ ճանաչողական այցով գտնվում է պատմական հայրենիքում, հաղորդու է կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին, Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել արվեստագետի եւ քաղաքական գործչի հայանպաստ գործունեությունը եւ նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բրազիլիայի հետ համագործակցության զարգացումը, որում իր նշանակալի դերն ունի հայ համայնքը: Ստեփան Ներսեսյանը համոզմունք է հայտել, որ այցելությունը նոր լիցք կհաղորդի իրեն` հայանպաստ աշխատանքները շարունակելու գործում: Զրուցակիցներն անդրա֊դարձել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանը, Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ արվեստի ու մշակույթի ոլորտում համագործակցությանը: Հայազգի դերասանին ուղեկցել է նաեւ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |