Թուրք լրագրողներն այցելել են Արցախ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Ստեփանակերտ են ժամանել «Միլիեթ» թերթը եւ մասնավոր հեռուստաալիքներից մեկը ներկայացնող երկու թուրք լրագրողներ: Լրագրողները ժամանել են Երեւանից եւ հավատարմագրվել են ԼՂՀ ԱԳՆ-ում` ստորագրելով բոլոր անհրաժետ փաստաթղթերը, որտեղ, մասնավորապես, կետ կա այն մասին, որ սույն փաստաթուղթը ստորագրողները ճանաչում են ԼՂՀ-ի ինքնիշխանությունը եւ պարտավորվում են պահպանել բոլոր օրենքներն ու կանոնները հանրապետության տարածքում:



Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ի թղթակցին դիվանագիտական աղբյուրներից, թուրք լրագրողները կամավոր ամեն ինչ ստորագրել են եւ նույնիսկ նշել, որ Ստեփանակերտում ամեն ինչ «շատ ավելի կազմակերպված է, քան Երեւանում»: Ըստ Արցախում գտնվող աղբյուրի, ինչպես էլ հետո դա ներկայացվի եւ ինչ էլ նկարագրեն լրագրողները Թուրքիա վերադառնալուց հետո, միեւնույն է «կա նրանց արձագանքը, կան նրանց աչքերը: Իսկ աչքերն, ինչպես հայտնի է, հոգու հայելին են եւ չեն խաբում նույնիսկ թուրքերի մոտ»,-ասել է աղբյուրը:



Լրագրողները հարցազրույց են վերցրել ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանից, Արցախի բնակիչներից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---