Հայ-թուրքական սահմանի բացումը թույլ կտա Հայաստանին զարգանալ արագ տեմպերով11 սեպտեմբերի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացումը կարագանա հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել ՀՀ արդյունաբերողների ու ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Միության նախագահը համաձայն չէ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ այն հարցում, որ «նույնիսկ եթե Հայաստանի սահմանները 100 տարի փակ լինեն, մեր երկիրը միեւնույն է կզարգանա»: Ըստ Ղազարյանի, այս դեպքում խոսքը երկրի զարգացման տեմպերի մաիսն է: Նա հավելել է նաեւ, որ սահմանի բացման դեպքում հնարավոր կլինի առեւտրատնտեսական կապերի հաստատումը, որի ուղղությամբ էլ աշխատում է Թուրքիայի առեւտրաարդյունաբերական պալատը: «Հարցն այն է, որ այդ լոբբինգը արդյունք չի տալիս»,-նշել է նա: Այս համատեքստում Ղազարյանը հավելել է, որ նախապայմանների խնդիր ունի թուրքական կողմը եւ նրանց կողմնակիցների թիվն աճում է: Ղազարյանն ասել է, որ 1998թ. վերջում պայմանագիր էր կնքվել ՀՀ-ում թուրքական ապրանքների ցուցահանդեսի վերաբերյալ: «Արդեն կատարվել էին բոլոր նախապատրաստական աշխատանքները, պատրաստ էին բեռնափոխադրող մեքենաները, սակայն Անկարայից որոշումը չեղյալ համարվեց: Եվ ցուցահանդեսը չկայացավ»,-ասել է Միության նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |