ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԻ ՍՊԱՍԱՎՈՐԸ11 ապրիլի 2002 - 23:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, երեկ կեսօրին Բեթլեհեմում, Սուրբ Ծնունդի եկեղեցու շեմին ավտոմատային կրակահերթով ծանր վիրավորվել է հայկական վանքի 22-ամյա սպասավոր Արմեն Սինանյանը: Վիրավորը շտապ տեղափոխվել է Երուսաղեմի «Հացասա» հիվանդանոց: Նախնական տվյալներով, սպասավորը ջուր էր տանում եկեղեցում ապաստան գտած մարդկանց, երբ իսրայելցի զինվորները կրակ են բացել զինված պաղեստինցու վրա: Մեկ այլ վարկածով, կրակոցը հնչել է եկեղեցուց` կրակում էին եկեղեցու սպասավորներին ուտելիք մատակարարող զինվորների ուղղությամբ: Ճշտվում են կատարվածի մանրամասները: Հիշեցնենք, որ արդեն մի շաբաթ է մոտ 60 քրիստոնյա-եկեղեցականներ թաքնվում են եկեղեցում: Դժվարությամբ ապաստարանը լքած` նրանցից մի քանիսի հայտարարությունների համաձայն, իրավիճակը եկեղեցում ծայրաստիճան բարդ է: Պարենի պաշարները բավարար չեն: Կան տվյալներ, որ պաշարվածները խոչնդոտում են եկեղեցի պարենամթերքի առաքմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |