ՀԱԿ. ՀՀ իշխանություններն իրենց լեյգիտիմությունը փնտրում են միջազգային հրապարակում

PanARMENIAN.Net - Միջազգային հրապարակում Հայաստանի իշխանությունները կարող են ՀՀ ազգային շահերին հակասող զիջումների գնալ, քանի որ նրանք լեյգիտիմությամբ օժտված չեն երկրի ներսում եւ ցանկանում են այն գտնել միջազգային հրապարակում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը:



Զուրաբյանի խոսքով, ՀՀ ղեկավարությունը գնալու է զիջումների, քանի որ բացի լեյգիտիմության բացակայությունից նրանք եւս մեկ խնդիր ունեն, որը կայանում է նրանում, որ ՀՀ-ն այժմ ռազմաքաղաքական առումով ավելի թույլ է, քան նախկինում:



«Միջազգային հարաբերություններում իրենց քայլերով իշխանությունները ցանկանում են թուլացնել նաեւ հայկական ընդդիմությանը, քանի որ զիջումների դեպքում միջազգային հանրությունը կփակի աչքերը Հայաստանի ներքին քաղաքական խնդիրների վրա»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
---