ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ ՀԱՅԱՄԵՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը հանդես է եկել մեղադրանքներով Հայաստանի գծով ԵԽ զեկուցող Անդրեաս Գրոսի հասցեին: Ադրբեջանի նախագահի որդին պնդում է, որ զեկուցողը բացահայտ հայամետ դիրք է գրավել եւ կոշտ վերաբերմունք ունի Ադրբեջանի հանդեպ: Մերժելով մեղադրանքները անաչառ չլինելու մեջ` Գրոսը հայտարարել է, որ ջանում է ասել այն, ինչ մտածում է եւ «դա ոմանց դուր չի գալիս»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---