Գերտերությունները Երեւանին ու Անկարային պարտադրեցին հարաբերությունների կարգավորման գնալ11 սեպտեմբերի 2009 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններում իրական վտանգը կայանում է նրանում, որ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի հաջորդ փաստաթուղթը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Մանվել Սարգսյանը: «Իրականում ոչ Հայաստանը, ոչ էլ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար ոչ մի քայլեր չէին ձեռնարկի: Նրանք նման ցանկություն չունեին»,- հայտնել է քաղաքագետը:Նա ընդգծել է, որ Վրաստանում օգոստոսյան իրադարձություններից հետո դրությունը տարածաշրջանում կտրուկ փոխվեց, եւ գերտերությունները Երեւանին ու Անկարային պարտադրեցին հայ-թուրքական երկխոսության գնալ: Մանվել Սարգսյանի խոսքով, ելնելով այդ դրությունից, Հայաստանը փորձում է առավել հարմար դիրք բռնել բանակցություններում, բայց դրա հետ մեկտեղ եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման է գնում, դա նշանակում է, որ արդեն որոշակի պայմանավորվածություններ կան: «Կամ էլ Անկարան ստիպված է այդ քայլին դիմել»,- հայտնել է Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, այսօր Թուրքիան բոլոր հնարավորություններն ունի Հայաստանից ստանալու այն ամենը, ինչ ցանկանում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |