ՀԿԵՈՒ-ն ակտիվորեն հետաքրքրվում է առողջապահության ոլորտի նախագծերով11 սեպտեմբերի 2009 - 19:58 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են բժշկությանն ու առողջապահությանը, աշխատակիցների բժշկական սպասարկմանn եւ անձնակազմի բուժզննմանը վերաբերող հարցեր: «Ապրիի հպարտ» բարեգործական ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանի վերջույթների վերականգնման ու երկարացման կենտրոնի կողմից, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀԿԵՈՒ-ն որոշեց ֆինանսավորել 9-ամյա Լիանա Հովակիմյանի վիրահատությունը: «Ապրիի հպարտ» ծրագիրն իրականացվում է անապահով ընտանիքներին օժանդակելու նպատակով: Այժմ ՀԿԵՈՒ-ն պատրաստ է հովանավորել նոր հիվանդների: ՀԿԵՈՒ ՓԲԸ-ն, հանդիսանալով «Ռուսաստանի Երկաթուղի» ԲԲԸ ձեռնարկության 100-րդ դուստր ընկերությունը, Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներն է: Կոնցեսիոն ղեկավարման ժամկետը` 30 տարի է, 10 տարի երկարացման իրավունքով առաջին 20 տարին աշխատելուց հետո` երկկողմ համաձայնությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |