Տորոնտոյի հայերը հանդես են եկել հայտարարությամբ11 սեպտեմբերի 2009 - 20:19 AMT PanARMENIAN.Net - Տորոնտոյի հայ համայնքի ավելի քան 400 ներկայացուցիչներ հավաքվեցին քաղաքի հայկական կենտրոնում, որպեսզի քննարկեն Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններին առնչվող հարցեր: Ժողովը կազմակերպված էր ՀՅ Դաշնակցության, Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության եւ Ռամկավար-ազատական կուսակցության կողմից: Հավաքվածները քննարկեցին Արձանագրությունների դրույթները, որոնք իրենց կարծիքով, վտանգ են ներկայացնում Հայոց ցեղասպանության գործընթացի միջազգային ճանաչման, հայերի իրավունքների իրականացման եւ ԼՂՀ-ն անվտանգության երաշխիքի հարցերում:Ժողովի արդյունքում որոշվեց դիմում հանդես գալ Հայաստանի իշխանություններին ուղղված հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է ` «Արձանագրության դրույթները վկայում են, որ Թուրքիայի կողմից կան նախապայմաններ: Ակնհայտ է, որ այս փաստաթղթերի միջոցով Թուրքիան ձգտում է թույլ չտալ հայերի պատմական իրավունքների վերականգնումը: Այդ արձանագրությունների վավերացումը զսպող գործոն կդառնա հողային պահանջների պաշտպանման հարցում: Բացի այդ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բոլոր նվաճումները կվտանգվեն»,- նշված է Տորոնտոյի հայերի դիմումի մեջ, հաղորդում է Asbarez.com-ը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |