Սուրեն Սուրենյանց. Վաղ թե ուշ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը11 սեպտեմբերի 2009 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Վաղ թե ուշ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ դա տեղի կունենա ոչ թե հակամարտության ճանապարհով, այլ հայ - թուրքական երկխոսության ճանապարհով: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա նաեւ չհամաձայնեց արձանագրությունների մի քանի կետերի քննադատության հետ: «Ոմանք պնդում են, որ արձանագրություններում ասվում է Հայոց ցեղասպանության հարցից հայկական կողմի նահանջի մասին: Ոչ մի նահանջի մասին խոսք չի գնում, միայն ասվում է միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին, որը զբաղվելու է այդ հարցով», - հայտարարեց Սուրենյանցը:Նրա խոսքերով խոսակցություններն այն մասին, որ հայ - թուրքական հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ անհեթեթություն են: «Հայաստանում չի կարող լինել մի այնպիսի գործընթաց, որը չազդի ղարաբաղյան հիմնախնդրի վրա», - նշեց նա: Նրա խոսքերով, եթե Թուրքիան հավակնում է առաջնորդության, ապա այն չպետք է ունենա որեւէ չլուծված խնդիր որեւէ երկրի հետ: «Նայեք Ռուսաստանին, այն կորցրեց իր առաջնորդությունը Կովկասում հենց ռուս - վրացական կոնֆլիկտից հետո: Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում օրեցօր նվազում է», - նշեց նա: «Պնդումներն այն մասին, որ արձանագրությունների ստորագումով Հայաստանը կճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը նույնպես անհեթեթություն են: Եթե երկրնեը որոշել են սկսել դիվանագիտական երկխոսություն, ապա նրանք պարտավոր են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունները», - նշեց Սուրենյանցը հավելելով, որ Հայաստանն արդեն բազմիցս ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, երբ անդամակցել է ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |