«Ռուսհամագործակցությունը» մտադիր է ռուսական դպրոց բացել Հայաստանում

PanARMENIAN.Net - Այնպիսի միջոցառումների անցկացումը, ինչպիսին Ռուսաց լեզվի օրն է, ամրապնդում են հայ-ռուսական հարաբերությունները եւ նպաստում են երկու երկրների միջեւ հումանիտար կապերի զարգացմանը: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել ՌԴ ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների եւ միջազգային հումանիտար համագործակցության գծով (Ռուսհամագործակցություն) դաշնային գործակալության ղեկավար Ֆարիդ Մուհամեդշինը: Նրա խոսքերով, առաջիկայում Հայաստանում կարող է ռուսական դպրոց բացվել: Ընդ որում Մուհամեդշինը նշել է, որ դեռեւս դա բարդ հարց է, քանի որ Հայաստանի «Լեզվի մասին» օրենքը թույլ չի տալիս իրականացնել այդ նախագիծը: «Դպրոցը հնարավորություն չի ունենա աշխատել ըստ ՌԴ չափանիշների»,-ասել է Մուհամեդշինը` հավելելով, որ հարցը հնարավոր կլինի լուծել միայն ՀՀ կրթության նախարարության մեթոդիստների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---