ԼՂՀ ՏԱՐԱԾՔԸ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹ ԵՆ

PanARMENIAN.Net - ԼՂՀ ներքին գործերի նախարար Արմեն Իսագուլովը այսօր Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը թմրանյութերի տարանցման համար օգտագործելու ադրբեջանական կողմի մեղադրանքները անհեթեթ են: Նրա խոսքերով, նման մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան համաշխարհային հանրությանը, որը շատ բացասաբար է ընկալում այն ամենը, ինչ կապված է թմրանյութերի հետ, հայերի դեմ տրամադրելու միջոց: Նախարարի խոսքերով, անկախություն ձեռք բերելուց հետո Ղարաբաղում լուրջ պայքար է տարվում այդ չարիքի դեմ: Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին, նախարարի խոսքերով, Բաքվի իշխանությունները միջոցներ չէին ձեռնարկում թմրամոլության տարածման դեմ` հայերի շրջանում թմրամոլության զարգացմանը աջակցելու նպատակով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---